30 / Մարտ / 2021 : 10-17

Թրամփը սեփական կայքն է գործարկել


Սոցիալական հարթակներում արգելափակված  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ իր կողմնակիցների համար գործարկել է ԱՄՆ 45-րդ նախագահի կայքը։

«Դոնալդ Թրամփի գրասենյակը ձգտում է պահպանել Թրամփի վարչակազմի հիանալի ժառանգությունը՝ միաժամանակ առաջ մղելով «Ամերիկան ամենից առաջ» ծրագիրը։

Քաղաքացիական ակտիվության միջոցով Դոնալդ Թրամփի գրասենյակը կձգտի տեղեկացնել, սովորեցնել և ոգեշնչել ամերիկացիներին՝ հասարակության բոլոր շերտերից, քան որ մենք ձգտում ենք կառուցել Ամերիկայի իսկապես մեծ ապագա»,-ասվում է կայքում։

Պորտալը թույլ կտա մարդկանց շփվել նախկին նախագահական զույգի հետ, իսկ լրագրողները կարող են մեկնաբանություններ խնդրել, հետևել միջոցառումների գրաֆիկին։

Դիտվել է 3766անգամ
Վերջին լուրեր