Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2021 : 11-26

 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորոտին․

«Զուտ թվեր․ գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը կարևոր է ցանկացած պետության համար։

Նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում գյուղատնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էր վերամշակվող արդյունաբերությունը։ Հայաստանում մի շարք արտադրություններ հիմնվեցին․ պահածոների, մսամթերքի, ալկոհոլային խմիչքների, ալյուրի և խմորից արտադրանքի, ինչն էլ նպաստեց նրան, որ մի շարք կատեգորիաների սննդամթերքների ներկրումը վերացվեց։

Պահածոների արտադրությունների հիմնման արդյունքում հայկական միրգ ու բանջարեղենը իրացվում էր ոչ միայն այստեղ, այլև արտահանվում էր պահածոների, չրերի, բնական հյութերի տեսքով՝ ապահովելով գյուղացու զբաղվածությունն ամբողջ տարվա ընթացքում։

Վերացվել էր նաև ձվի ներկրումը։ Տեղական ձուն իրացվում էր երկրի ներսում 10 տարիների ընթացքում անփոփոխ, ցածր գնով, իսկ ավելցուկն արտահանվում էր։

Այսպիսով՝ 90-ականներին քայքայված ոլորտը 1998-2007-ին գրեթե կրկնակի աճ գրանցեց՝ 295 մլրդ դրամից հասնելով 575 մլրդի»։

Տեսանյութ։

Դիտվել է 43423անգամ
Վերջին լուրեր