30 / Մարտ / 2021 : 19-55

Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին. թուրք բասկետբոլիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, փոխանցում է Ermenihaber-ը:

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին», - ասել է բասկետբոլիստը։ 

Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր,որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Դիտվել է 16744անգամ
Վերջին լուրեր