Գարեջրի սոուսով մսագնդեր
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գարեջրի սոուսով մսագնդեր,
տավարի միս - 300 գրամ
հաց - 0.5 հատ
ձու - 1 հատ
սոխ - 2 գլուխ
ձեթ
ալյուր - 3 ճաշի գդալ
գարեջուր - 0.5 լիտր
աղ
սև պղպեղ
մշընկույզ
մաղադանոս - 0.5 փունջ
բրինձ - 1 թեյի բաժակ
Ինչպես պատրաստել գարեջրի սոուսով մսագնդեր
Սպիտակ հացի վրա ջուր լցնել, թողնել փափկի: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 1 ճաշի գդալ բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, կրակից վերցնել, թողնել սառչի:
Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Հացը լավ մզել, ավելացնել աղացած մսի վրա, ձու ջարդել, ավելացնել սառած սոխեռածը, համեմել աղ ու սև պղպեղով, լավ հունցել: Զանգվածից թաց ձեռքերով փոքր մսագնդեր ձևավորել, բուսայուղով տապակել, տեղափոխել ափսեի մեջ:
Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 2 ճաշի գդալ բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ալյուրը, տապակել 1 րոպե, կրակից վերցնել, ավելացնել գարեջուրը, հարել, որ գնդեր չառաջանան, համեմել աղով, սև պղպեղով և մշընկույզով, դնել կրակին, թողնել եռ գա, գնդերը տեղափոխել սոուսի մեջ, եփել 15 րոպե։
Մատուցել ջրքամած բրնձի հետ
Բարի ախորժակ