31 / Մարտ / 2021 : 09-54

Գարեջրի սոուսով մսագնդեր

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գարեջրի սոուսով մսագնդեր,

տավարի միս - 300 գրամ

 հաց - 0.5 հատ

 ձու - 1 հատ

 սոխ - 2 գլուխ

 ձեթ

 ալյուր - 3 ճաշի գդալ

 գարեջուր - 0.5 լիտր

 աղ

 սև պղպեղ

 մշընկույզ

 մաղադանոս - 0.5 փունջ

 բրինձ - 1 թեյի բաժակ

 

 

Ինչպես պատրաստել գարեջրի սոուսով մսագնդեր

Սպիտակ հացի վրա ջուր լցնել, թողնել փափկի: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 1 ճաշի գդալ բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, կրակից վերցնել, թողնել սառչի:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Հացը լավ մզել, ավելացնել աղացած մսի վրա, ձու ջարդել, ավելացնել սառած սոխեռածը, համեմել աղ ու սև պղպեղով, լավ հունցել: Զանգվածից թաց ձեռքերով փոքր մսագնդեր ձևավորել, բուսայուղով տապակել, տեղափոխել ափսեի մեջ:

Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 2 ճաշի գդալ բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ալյուրը, տապակել 1 րոպե, կրակից վերցնել, ավելացնել գարեջուրը, հարել, որ գնդեր չառաջանան, համեմել աղով, սև պղպեղով և մշընկույզով, դնել կրակին, թողնել եռ գա, գնդերը տեղափոխել սոուսի մեջ, եփել 15 րոպե։

Մատուցել ջրքամած բրնձի հետ

Բարի ախորժակ

Դիտվել է 8329անգամ
Վերջին լուրեր