19 / Ապրիլ / 2020 : 17-29

«Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են». Արմինկայի գրառումը

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտերքով։

 

«Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ), ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն… Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր քրոջ հետ։
«Ապրիլի 10-ին Ամերիկայում տոնում էին քույր-եղբայրների օրը: Ու քանի որ մենք երկուսս էլ ծոմապահության ընթացքի մեջ էինք, ես ուշացած եմ այստեղ շնորհավորում քրոջս»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։

Դիտվել է 5669անգամ
Վերջին լուրեր