31 / Մարտ / 2021 : 10-59

Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևն այսօր գրել է ադրբեջանական բանակի ևս երկու կորստի մասին, որոնց վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հրապարակել, փոխանցում է Razm.info-ն։

Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։

Լուսանկարում՝ Ալիև Հեյդար Ռյովշան օղլու (Əliyev Heydər Rövşən oğlu)

Ըստ սոցցանցերի օգտատերերի՝ կադրը զինծառայողի հուղարկավորումից է։

 

Մեկ այլ չհաստատված տեղեկությամբ՝ Հադրութի ուղղությամբ անհայտ հանգամանքերում մահացել է 1993 թ․ ծնված ենթասպա Ալիև Հեյդար Ռյովշան օղլուն (Əliyev Heydər Rövşən oğlu)։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի համազորային բանակի հետախույզը, ով նաև մասնակցել էր Արցախյան վերջին պատերազմին, այսօր խեղդվել է Մարտունու բրիգադներից մեկի մոտակայքում գտնվող գետում։ 

 

 

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր մարտի 22-ին Քարվաճառում անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զյոհրաբով Իլքին Ռամին օղլուի (Zöhrabov İlkin Ramin oğlu) մասին, որից հետո տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Իշխանամետ կայքերի լրագրողների պնդմամբ՝ զինծառայողն ինքնասպանություն էր գործել։ 

Լուսանկարում Զյոհրաբով Իլքին Ռամին օղլու

 

Դիտվել է 65951անգամ
Վերջին լուրեր