31 / Մարտ / 2021 : 19-56

Ալիևի հայտարարությունը՝ «միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»:

«Այժմ «Ադրբեջանի հին հողը»՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում `Հայաստանի համար»,-ասել է Ալիևը, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Ալիևը նշել է, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային կապ չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ:

«Այս կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել։ Այսինքն ՝ ստեղծվում է տրանսպորտային նոր միջանցք: Ադրբեջանն արդեն մեկնարկել է այս աշխատանքը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից», – նշել է նա:

Դիտվել է 18022անգամ
Վերջին լուրեր