01 / Ապրիլ / 2021 : 10-40

 Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ

«Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատերազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար: Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի սրությամբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները: Այս հարցում առավել ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան:

Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետություննեի համար: Թուրքիայի այս քաղաքականության հետեւանքներից զերծ չի մնում նաեւ Հայաստանը: Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում...

Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները: Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ:

Ըստ որոշ հարշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս: Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պարտավորված է զարկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 31634անգամ
Վերջին լուրեր