Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2021 : 12-10

 Պատերազմի մասնակցածների ուսանող երեխաների եւ ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի 1 կիսամյակի չափով․ Նոր որոշում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց վերաբաշխում կատարել 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որը վերաբերում է վերջին պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը:

Այդ նպատակով 590,44 մլն դրամ վերաբաշխված գումարը  նվիրաբերության պայմանագրերի հիման վրա կհատկացվի համապատասխան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց. «Արդեն իսկ փոխհատուցվել է ուսման վարձը պատերազմի մասնակից շահառուների համար ընդհանուր գումարը, որ արդեն վճարվել է 205 մլն դրամ է: Շահառուների թիվը 1373 է: Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել եւս 590 մլն դրամ: Շահառուների թիվը 2840 է: Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները: Բաշխումն այսպիսին է. մոտ 82 տոկոսը պետական բուհերն ու քոլեջներն են, 18-ը՝ ոչ պետական: Շահառուները ուսանողներն են, նրանց ծնողները եւ իհարկե, ամուսինները»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մեր պոտենցիալ շահառուների թիվը 7 հազար է, այս պահին ծրագրից օգտվել է 1373 ուսանող: Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար, որպեսզի բոլոր շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»:

Դիտվել է 15189անգամ
Վերջին լուրեր