Թուրքիան սպառնում է տարածաշրջանային նոր լարվածությամբ

Եթե Թուրքիան, արհամարհելով համաշխարհային հանրության և առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների կարծիքը, պատերազմ է հրահրում Արցախում և տեղի բնակչության դեմ օգտագործում սիրիական ջիհադական կազմակերպությունների զինյալներին ու իր բանակի ստորաբաժանումները, ապա այն օրինաչափ հակազդեցության էր հանգեցնելու:
Կանխատեսելի էր, որ արցախյան պատերազմի հետևանքով մեկնարկելու էին Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացները, որը և տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երեք պետություններում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում: Մյուս կողմից՝ լիովին սպասելի էր, որ ԱՄՆ-ը սեղմելու է Թուրքիայի զգայուն կետին՝ օրակարգ բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: