02 / Ապրիլ / 2021 : 12-13

Վրաստանում լուրջ բարդություններ են գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստման 27 դեպքում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանցից 27-ի դեպքում արձանագրվել են լուրջ կողմնակի բարդություններ, հայտնում է 1tv.ge-ն։

«Հայտնի է դարձել, որ լուրջ բարդությունը 27-ի դեպքում է եղել: Մնացածը եղել են աննշան և կողմնակի բարդություններ»,- ասաց կենտրոնի Ամիրան Գամղրելիձեն:

Բացի այդ, ըստ Գամղրելիձեի, ապրիլի 1-ի ժամը երեքի դրությամբ Վրաստանում պատվաստվել են 8536 բուժաշխատողներ և 65-ից բարձր քաղաքացիներ:

«Այստեղից առաջիկա երկու շաբաթների ընթացքում ամրագրվել է 6780 «Astrazeneca» պատվաստանյութ և 1,756 «Pfiser»՝ մինչև 14-ը, երկրի մասշտաբով ամրագրված է 13,736 պատվաստում»,- հավելեց Գամղրելիձեն:

 

Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խաթունա ախաշվիլիի, կողմնակի էֆեկտների 27 դեպքից չորս դեպքում պահանջվել է ինտենսիվ թերապիա, երեքի դեպքում՝ հոսպիտալացում, երկուսի դեպքում` վերակենդանացման միջոցառումներ:

«Կողմնակի ազդեցությունները և ռեակցիաները կարող են ունենալ անձը պատվաստումից հետո, այդ թվում` հատուկ ուշադրության կարիք ունեն մի շարք կողմնակի բարդություններ և ռեակցիաներ: Վրաստանում մենք մինչ այժմ գրանցել ենք 27 նման պատվաստված մարդկանց, որոնցից չորսը այն դեպքերն էին, ովքեր ինտենսիվ թերապիայի կարիք ունեցան, երեքը՝ հոսպիտալացման, երկուսը՝ վերակենդանացման միջոցառումների կարիք»,- ասաց Խաթունա Զախաշվիլին:

Դիտվել է 16332անգամ
Վերջին լուրեր