03 / Ապրիլ / 2021 : 10-12

Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանը մահացել է

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երկու ոստիկաններից մեկը մահացել է։ Նշվում է, որ զոհված սպա Ուիլյամ «Բիլլի» Էվանսը ծառայել է Կապիտոլիումի ոստիկանությունում 18 տարի՝ 2003 թվականի մարտի 7-ից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի դարպասների մեջ, որտեղ երկու սպա է եղել։ Նրանք վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Առնվազն մեկ մարդու վրա կրակել են Կապիտոլիումի շենքի մոտ։ Ավտոմեքենայի վարորդը, որը մեքենայով մխրճվել էր դապասների մեջ, մահացել է։

Ըստ ոստիկանության՝ Կապիտոլիումի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել դանակով և չի ենթարկվել ոստիկանության հրահանգներին:

Տեսանյութը այստեղ

Դիտվել է 10733անգամ
Վերջին լուրեր