03 / Ապրիլ / 2021 : 19-00

ԱՄՆ-ում տնային հավաքույթի ժամանակ հրաձգություն հետևանքով 3 մարդ զոհվել է

Երեք մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորվել Հյուսիսային Կարոլինա նահանգի Վիլմինգթոն քաղաքի տներից մեկում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC News-ը:

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրվա կեսգիշերից հետո, իր թվիթներում հաղորդել է Վիլմինգթոնի ոստիկանությունը: Երբ սպաները ժամանել են, նրանք գտել են յոթ տուժածի: Նրանցից երեքը մահացած են եղել:

«Մենք դեռեւս աշխատում ենք, որպեսզի ընտանիքներին տեղեկացնենք ողբերգական դեպքի մասին, ուստի այժմ չենք կարող զոհերի անուններն ասել»,- հայտնել են ոստիկանությունից:

Դիտվել է 8509անգամ
Վերջին լուրեր