19 / Ապրիլ / 2020 : 21-42

Խոշոր վթար Երևանում. ուղեւորներից մեկը դուրս է շպրտվել մեքենայից

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:

Մանրամասները shamshyan.com կայքում։

Դիտվել է 4547անգամ
Վերջին լուրեր