04 / Ապրիլ / 2021 : 16-40

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին

Հռոմի Պապի անդրադարձել է  հայ ռազմագերիներին, այս մասին yelaket.am-ը տեղեկացավ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։

Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։

Դիտվել է 10798անգամ
Վերջին լուրեր