04 / Ապրիլ / 2021 : 18-40

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին զորավարժություն կանեն

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այն կտևի մինչև ապրիլի 8-ը:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համաձայն՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: 

Դիտվել է 25769անգամ
Վերջին լուրեր