05 / Ապրիլ / 2021 : 11-04

Քարդաշյանները  Սուրբ Զատկի տոնի ընտանեկան հավաքից լուսանկարներ են հրապարակել 

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերը, որոնք նախօրեին միասին են նշել Սուրբ Զատկի տոնը, սոցցանցերում ընտանեկան հավաքից լուսանկարներ են հրապարակել, գրում է Daily Mail-ը։

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները ցուցադրել են Զատկի տոնի առթիվ մատուցված ընթրիքը, երեխաների համար պատրաստած բազում նվերները և իրենց հանդերձները։

Քլոյե Քարդաշյանի  դուստրը՝ 2-ամյա Թրուն, և Քիմ Քարդաշյանի 3-ամյա դուստրը՝ Չիկագոն, բոլորին «ուրախ Զատիկ» են մաղթում և ցուցադրում իրենց զգեստները։

Հայտնի քույրերի երեխաներին ուրախացրել է նաև նապաստակի հանդերձով մուլտֆիլմի հերոսը։

 

Դիտվել է 28325անգամ
Վերջին լուրեր