05 / Ապրիլ / 2021 : 14-39

Հայի աշխատանքն աշխարհահռչակ Ֆորբսում

Օրեր առաջ հեղինակավոր Ֆորբսի էջում փայլեց հայազգի գրաֆիկ դիզայներ Աշոտ Վարդանյանի ստեղծած պատկերանիշը:

«Save You» հավելվածն ուսումնասիրելիս անհնար է անտարբեր մնալ հավելվածի խորիմաստ ու յուրօրինակ լոգոտիպի նկատմամբ:

 Շնորհալի մասնագետն ապրում և արարում է հայրենիքում, սակայն նրա ստեղծագործություններն իր փոխարեն աշխարհով մեկ ամեն մեկն իր պատմությունն է պատմում:

 «Դիզայնն իմ ապրելաոճն է, տեսանկյունս դեպի աշխարհ, դեպի երկիրս, դեպի անծայրածիրը. մարդկային երևակայությունն անծայրածիր է ու այդքան էլ կարելի է ստեղծագործել:», - ասում է Աշոտը:

Հարցին, թե արդյո՞ք չի գայթակղվի, եթե մի օր հրավեր ստանա աշխատելու ու ապրելու հարենիքից դուրս` մեր զրուցակիցը պատասխանեց.

 «Ո՛չ, ես կշրջագայեմ հնարավորինս շատ, որ էլ ավելի ասելիք ունենան ստեղծածներս, բայց հոգուս արհեստանոցը հայրենիքս է»:

Աշոտ Վարդանյանի գրչին են պատկանում բազմաթիվ գրաֆիկական ստեղծագործություններ, որ ամեն քայլափոխին կարելի է հանդիպել մեր առօրյայում:


Դիտվել է 20700անգամ
Վերջին լուրեր