06 / Ապրիլ / 2021 : 15-48

Որոտանի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 29-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող, շարքային Ալի Իսմայիլովն ինքնասպանություն է գործել՝ հրազենից ինքն իրեն կրակելով։

Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու Իսմայիլովի մարմինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը է կատարվում։

Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Իսմայիլովի մահը, որը, ըստ տարածված տեղեկության,  Որոտանի (Կուբաթլու) շրջանում է ծառայել, դեպքն այնտեղ է տեղի ունեցել։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր Քարվաճառում ու Մարտունու շրջանում ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին։

Դիտվել է 33398անգամ
Վերջին լուրեր