07 / Ապրիլ / 2021 : 10-54

Արցախում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա․ նոր տեղեկություն

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է տուժել անհայտ կորած զինծառայողների որոնումների ժամանակ: Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանցի զինծառայողներ Փյունհան Ալիևը և Բյախտիյար Իլգարօղլուն ապրիլի վեցին Սուղովուշան (Մատաղիս) բնակավայրի ուղղությամբ անհայտ կորած զինծառայողների որոնումներ իրականացնելիս  վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի հետևանքով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դիտվել է 12422անգամ
Վերջին լուրեր