20 / Ապրիլ / 2020 : 09-36

Կիլոմետրանոց գնացքը չեն տեսնում, ոչխարներով ընկնում են տակը․ Ռուբեն Գրձելյան /Տեսանյութ/

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Ինչքան ուզում ես ասա՝ ՄԻ ԱՐԵՔ, ԱՐԱ, ՄԻ ԱՐԵՔ։ Կիլոմետրանոց գնացքը չեն տեսնում, կիլոմետրով արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում տակը։ Չի կարում կանգնի, չի կանգնում, արտակարգ արգելակում է կիրառում, համ ռելսերն է տաշում, համ շարժակազմը։ Ու կգան նույն տեղը էլի կմտնեն երեք հազար տոննայանոց բեռնատարի տակ»։

Դիտվել է 3174անգամ
Վերջին լուրեր