Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2021 : 13-28

Գիտության ոլորտին կտրամադրվի լրացուցիչ 2,78 մլրդ. Փաշինյան

 

Հայաստանում շատ երկար ժամանակ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման, որը կառավարության օրակարգում է եղել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտության ոլորտին լրացուցիչ 2,78 մլրդ դրամ հատկացնելու գործադիրի որոշմանը:

«Այս թեմայով տասնյակ քննարկումներ ենք ունեցել. քննարկման թեման հետևյալն է՝ որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարևոր է հավաստիանալ՝ այն ներդրումը, որ արվում է առաջինը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն` դրա համար կան համապատասխան հիմքեր ու մեխանիզմներ, երկրորդ, այդ ներդրումը կլինի նպատակային և ծառայում է գիտության զարգացմանը: Մենք փորձում ենք, որ սրանով նաև ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա այս գործընթացի առաջին փուլն է, այն լինելու է շարունակական»,- ընդգծեց վարչապետը:

Դիտվել է 5224անգամ
Վերջին լուրեր