09 / Ապրիլ / 2021 : 10-26

Անկարան ցանկանում է արցախյան եւ սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում

«Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական եւ արցախյան սցենարն «արտահանել» նաեւ Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել եւս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է:

ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին:

Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական եւ թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը եւ Ռուսաստանի կովկասյան հատվածը: Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաեւ ռիսկերը Արցախում եւ Սյունիքի հարակից հատվածներում:

Այս իրավիճակում առավել են կարեւորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձեւավորումը եւ հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 12872անգամ
Վերջին լուրեր