«Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է»․ Կարեն Հովհաննիսյան

«Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչու՞ ոչ կառավարության շենք։
Շատ վտանգավոր խաղ է, մեր բանակի գլխին մութ ամպեր են կուտակվում․․․ ՀՀ-ն ունի կանոնավոր բանակ և այս բանակը չի կարող կազմաքանդվել, հեռու մնացեք բանակից, ինքներդ եք ստորագրել, պայմանավորվել, պայմանավորվում, ի՞նչ գործ ունեք բանակից․․․
Արցախում չծառայելու համար ծնողներին ուղղուդրում են ՊՆ կամ զորամասեր, անհայտ կորած , կամ գերեվարված տղաների ծնողներին ևս ուղղորդում են ՊՆ կամ զորամասեր․․․
Ի դեպ, Մուրադովը հայտարարել է, որ գերիների վերադարձի թեմա չի եղել, և կեղծ օրակարգ է ՀՀ իշխանությունը առաջ բերել»։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան