Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2021 : 18-51

Իրականում երեկ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան

Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասաց Սիմոնյանը:

 

Նա նաև նշեց, որ ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է:

Անդրադառնալով Ռուստամ Մուրադովի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց, որ նա գերիների վերադարձման գործընթացում ներգրավված չէ և նրա խոսքերը չունեն տրամաբանություն:

«Որևիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի և քանակի պարագայում ոչ կա, ոչ էլ կարող է լինել ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ»,- ասաց Սիմոնյանը:

Դիտվել է 12970անգամ
Վերջին լուրեր