Անշարժ գույքի շուկայում կբացառվի կրկնակի հարկումը
«Փաստ է, որ հատկապես Երևանում անշարժ գույքի գները բավականին բարձր են և դեռ աճելու միտում ունեն: Պարզվում է, որ դրանց գնագոյացման վրա ազդեցություն ունի ոչ միայն շուկայական պահանջարկ-առաջարկ գործոնը, այլև անշարժ գուքի վաճառքի ներկայիս հարկման համակարգը:
Գործող իրավանորմատիվային կարգավորումներով անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք, ըստ էության, արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ:
Արդյունքում, ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների հաշվարկման առումով նշյալ արժեքները հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ առկա ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով և շահութահարկով հարկվող բազայի մեջ:
Այն արհեստականորեն բարձրացնում է գույքի արժեքը և մյուս կողմից էլ հակասում է այդ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։