10 / Ապրիլ / 2021 : 11-34

Անշարժ գույքի շուկայում կբացառվի կրկնակի հարկումը

«Փաստ է, որ հատկապես Երևանում անշարժ գույքի գները բավականին բարձր են և դեռ աճելու միտում ունեն: Պարզվում է, որ դրանց գնագոյացման վրա ազդեցություն ունի ոչ միայն շուկայական պահանջարկ-առաջարկ գործոնը, այլև անշարժ գուքի վաճառքի ներկայիս հարկման համակարգը:

Գործող իրավանորմատիվային կարգավորումներով անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք, ըստ էության, արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ:

Արդյունքում, ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների հաշվարկման առումով նշյալ արժեքները հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ առկա ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով և շահութահարկով հարկվող բազայի մեջ:

Այն արհեստականորեն բարձրացնում է գույքի արժեքը և մյուս կողմից էլ հակասում է այդ  հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 8739անգամ
Վերջին լուրեր