Ուկրաինան Թուրքիայից գնել է Bayraktar-ներ

Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: Այս մասին ուրբաթ հայտնել է «Baykar» ընկերության մամուլի ծառայությունը:
Պարզաբանվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի`Թուրքիա կատարելիք այցի ընթացքում արտադրամաս այց չի նախատեսվում:
«Զելենսկին չի պատրաստվում այցելել մեր գործարան: Դրա համար նախապատրաստություն չկա: Եթե Ուկրաինայի նախագահը քննարկելու է ռազմական համագործակցությունը, ապա ոչ թե մեզ, այլ պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի հետ: Այն, ինչ մեզ հետ կապված է, ուկրաինացիների կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների գնումն է: Բայց նրանք դրանք արդեն գնել են», - «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Baykar-ի մամուլի ծառայությունը:
Զելենսկին այցելել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրամաս 2019-ի օգոստոսին Թուրքիա կատարած այցի ժամանակ:
Ուրբաթ օրը ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 10-ին Զելենսկին կայցելի Թուրքիա:
Մարտի 27-ին հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Սև ծովում գտնվող Տենդրովսկայա կղզու տարածքում թուրքական Bayraktar TB2-ի միջոցով զորավարժանքներ են անցկացրել: