Ինչ է կատարվում Ծառուկյանի որդու հարսանիքին. Նոր տեսանյութ
yelaket.am-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Ծառուկյանի տան բակի եկեղեցում, այնուհետև հյուրերը շարժվելու են «Փարավոն» ռեստորանային համալիր։ Հյուրերի համար «Փարավոնում» պատվիրվել է 97 սեղան, որոնցից յուրաքանչյուրի շուրջ նստելու է 12-15 հոգի։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։