Ռուս հաղորդավարուհին Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին
Երեկ կայացավ Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքը։
Հարսանեկան արարողությանը ներկա էր նաև հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն։ Նա Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ և գրառում արել շքեղ հարսանիքի մասին։
«Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին։ Տոնում ենք սեր»։