Սոնա Ռուբենյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին 20.000 դոլարով երգելու հրապարակման մասին
Երգչուհի Սոնա Ռուբենյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի ժամանակ երգելուն: Միջոցառումից հետո հրապարակում է տարածվել երեկույթի ծախսերի մասին, որտեղ նշված է, թե Սոնան երգել է 20.000 դոլարի դիմաց:
Երգչուհին Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում ասում է․ «Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի ինչ–որ մեկը հայտնվի, էսպիսի ակնհայտ սուտ ասի, որ ես ասեմ՝ ճիշտ ա, էդ 20.000 դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»։
Սոնան տեսանյութին կցել է նաև ծախսերի ցուցակի սքրինշոթը։