Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջուկային օբյեկտում. Իրանը խոստացել է վրեժ լուծել

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտացանցի բաշխման խափանումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից իրականացրած պայթյունի հետևանքով, հայտնում է The New York Times պարբերականը, փոխանցում է regionmonitor-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ «էլեկտրաէներգիայի անջատումը, ըստ էության, առաջացել է դիտավորյալ ծրագրված պայթյունի հետևանքով, իսկ հետախուզության ամերիկացի և իսրայելցի աշխատակիցները հայտարարել են, որ դրանում դեր ունի Իսրայելը»:
Թերթի աղբյուրների վկայությամբ՝ վնասը հասցվել է հզոր պայթյունի օգնությամբ, որի շնորհիվ ամբողջությամբ փլուզվել է անկախ և լավ պահպանվող ներքին էներգահամակարգը, որն ապահովում էր ուրան հարստացնող ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքները: Ըստ նրանց՝ խոսքը «իսրայելական գաղտնի գործողության մասին է»: Նաթանզում աշխատանքները վերականգնելու համար կպահանջվի առնվազն 10 ամիս:
Պետքարտուղարությունում հրաժարվել են հաստատել թերթի տեղեկությունները:

«Սա հանցագործություն է մարդկության դեմ, և նման հանցագործությունները հեռու չեն սիոնիստական ռեժիմի էությունից: Իրանի պատասխանը սիոնիստական ռեժիմից վրեժն է լինելու»,- ասել է Խաթիբզադեն:
Հավելենք, որ Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը Թեհրանը ահաբեկչական գործողության հետևանք էր որակել: