Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Դոնբասում պատերազմի համար

Թուրքիան պատրաստվում է սիրիացի վարձկաններին ուղարկել Ուկրաինա՝ Դոնբասի դեմ պատերազմելու: Այս մասին Twitter-ում հայտարարել է Սիրիայի արդյունաբերական միության նախագահ Ֆերես Շեհեբին:
«Շատ շուտով մենք կտեսնենք տխրահռչակ «սիրիացի ապստամբներին», որոնք Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ: Թուրքիան Հյուսիսային Սիրիայում նոր հավաքագրման գրասենյակներ է բացել, ինչպես բացել էր Լիբիայում և Ադրբեջանում: Իհարկե՝ Արևմուտքի լիակատար օրհնությամբ»,- գրում է Շեհեբին: