Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2021 : 18-23

Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը  գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.

1) Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:

2) Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության:

3) Տեղյա՞կ եք, որ որպես նախագահ ատելության խոսք օգտագործելը կխախտի սոցիալական խաղաղությունը:

4) Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք:

Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:

«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան» բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը: 

Դիտվել է 11136անգամ
Վերջին լուրեր