Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2021 : 20-30

«Թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին». Թուրքիայի պաշտպանության նախարարի հայատյաց հայտարարությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանս է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Կոնֆերանսի ժամանակ Աքարը հայտարարել է. «Մեր եղբայրությունը, միությունը և սոլիդարությունն ամրանում են բոլոր ոլորտներում` մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի շրջանակներում: Այն գրեթե շղթայվել և կոփվել է Ղարաբաղի ազատագրմամբ: Ողջ աշխարհը տեսավ դա: Օպերացիայի բարեհաջող ավարտից հետո թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին: 30 տարի շարունակվող անարդարությունը և մեր եղբայրների դժբախտությունները, փառք Աստծո, ավարտվեցին: Հաջողությունն այստեղ կգրվի ոսկե տառերով»։
Դիտվել է 126147անգամ
Վերջին լուրեր