Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Ապրիլ / 2020 : 14-09

Աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները․ պարետը կհրապարակի որոշումը․ վարչապետի օգնական
 

Այսօր՝ ապրիլի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը պատասխանելով այն դիտարկմանը, որ Եվրոպական շատ երկրներ մեղմում են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ներդրված սահմանափակող միջոցները, արդյո՞ք Հայաստանում քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությանը վերաբերվող սահմանափակումները մեղմացնելու հարցը, հայտարարեց, որ վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ աստիճանաբար մեղմելու են սահմանափակումները՝ փորձելով կորոնավիրուսի հետ զուգընթաց ապրել։

 
«Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»:

 

Դիտվել է 7201անգամ
Վերջին լուրեր