13 / Ապրիլ / 2021 : 11-23
Սարգսյանն ինձ խոսք էր տվել, որ իրեն երկու շաբաթ է պետք․ Ալիևը՝ 2016-ի պատերազմի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիեւը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել,
փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները,- գրում է Iravaban net-ը:
Նա կարծում է, որ ռազմական
գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ
հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:
«Պատերազմից հետո
իրավիճակը դեռ փխրուն է: Հրադադարը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ
հարցեր ունենք հետպատերազմյան իրավիճակի զարգացման հետ կապված», – ասել է Ալիևը՝
Բաքվում կայացած խորհրդաժողովում:
Բաքվում գտնվող «Պատերազմի
ավարի» պուրակի բացման ժամանակ նա հայտարարել է, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը
2016-ի քառօրյա պատերազմից հետո խոստացել էր նրանց հանձնել Արցախը։
«Այն ժամանակ, երբ
ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի
գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք
դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք
սկսվեցին: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Վիեննայում արդեն տեղի է ունեցել Մինսկի
խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Ինչո՞ւ մինչ
այդ ժամանակ այս մակարդակի հանդիպում չի եղել: Բայց հենց ապրիլյան մարտերի
ընթացքում մենք հայերին հարված հասցրինք, անմիջապես մայիսին հանդիպում տեղի
ունեցավ:
Հունիսին Ռուսաստանում
տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու
շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը: Ես համաձայնվեցի, և նա հեռացավ:
Դրանից հետո այնտեղ կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել, նրանք
գրավել են ոստիկանական բաժանմունքը (ՊՊԾ գունդ): Այս պատրվակով նա հրաժարվեց իր
խոստումից: Մեզ նորից խաբեցին: Եվ ոչ միայն Սարգսյանը, բոլորը: 2018-ին Նախիջևանի
գործողությունն իրականացվեց, մենք նորից դաս տվեցինք նրանց, ևս ցույց տվեցինք, որ
այս ամենը վատ է ավարտվելու, մենք կոչնչացնենք նրանց: Եվ դա դաս չծառայեց: Ավելին,
դա համընկավ իշխանափոխության հետ: Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն », –
ասել է նա։
Դիտվել է
41891անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...


