Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2021 : 16-05

Հայկական բանակը ոչնչացվել է, գոյություն չունի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին՝ Թովուզում, Ղազախում, Աղստաֆում, խաղաղապահներ չկան, և ոչինչ էլ չի պատահում: Ավելին, ադրբեջանցի սահմանապահներն այժմ Զանգիլանում (Կովսական) 5 մետր հեռավորության վրա են գտնվում հայկական գյուղերից: Եվ ոչինչ չի կատարվում: Հայկական բանակը ոչնչացվել է, գոյություն չունի»,-հայտարարել է Ալիևը: Որպես «ադրբեջանական կողմի բարի կամքի օրինակ» ՝ նա բերել է Կապանը Երևանի հետ կապող 21 կիլոմետրանոց ճանապարհը: «Այն հատում է մեր տարածքը, մեր սահմանապահները կանգնած են այնտեղ, նույնիսկ կա «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը: Ես չգիտեմ, թե ինչու է դա նյարդայնացնում այնտեղի հայերին, մենք պարզապես ուզում էինք նրանց ողջունել մեր տարածքում, սա մեր տարածքն է, բայց նրանք նույնիսկ կրակել են դրա վրա: Մենք կարող էինք փակել ճանապարհը: Մենք կարող էինք, բայց չենք անում»,-ասել է Ալիևը:
Դիտվել է 61920անգամ
Վերջին լուրեր