14 / Ապրիլ / 2021 : 10-20
Օլիգարխիկ մեծահարուստների մի շքեղ հարսանիքի նախապատրաստության և ընթացքի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որը քողարկվել է գաղտնիությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջերս Երևանում, օլիգարխիկ մեծահարուստների մի շքեղ հարսանիքի նախապատրաստության և ընթացքի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որը քողարկվել է գաղտնիությամբ ու դուրս է մնացել հանրության ուշադրությունից։
Հարսի վարսահարդարումն անելու համար, արտասահմանից, խոշոր հոնորարի դիմաց, մեկ օրով Հայաստան է հրավիրված եղել արտասահմանցի հեղինակավոր վարսահարդար, ով տոնակատարության լուսադեմին գործն արել ու առավոտյան մեկնել է Հայաստանից, սակայն մինչ հարսանեկան արարողության սկիզբը` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հարսի հարդարված վարսերը քանդվել են, փչացնելով թանկարժեք հարդարումը։
Հարսանքատերերը ստիպված են եղել արագ կերպով Երևանում գտնել այնպիսի լավ վարսահարդարի, ով կկարողանա այդ կարևոր արարողությունից առաջ, շտկել իրավիճակը։
Հրավիրվածներից և բարեկամներից մի քանիսը լավագույն վարսահարդարների տարբերակներ են առաջարկել, ի վերջո, մտերիմներից մեկի խորհրդով, ընտրությունը կանգնել է երիտասարդ, բայց շատ պրոֆեսիոնալ վարսահարդար - ոճաբան Անդրանիկ Պողոսյանի վրա (Andò), որին էլ արագ հրավիրել են ու վերջինս գործի է անցել։
Երբ ավարտել է գործը, բոլորն ապշած են մնացել արդյունքից, քանի որ վերջին պահին նկատելիորեն շատ ավելի լավ, յուրօրինակ ու տպավորիչ է արել հարսի վարսահարդարումը, քան արտասահմանից հրավիրված հեղինակությունն էր արել։
Դիտվել է
86394անգամ
Դիտեք նաև
23 / Հուլիս / 2022
«Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
31 / Հունվար / 2020
Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
31 / Հունվար / 2020
Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
03 / Մարտ / 2020
Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի Դասարանցիները գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
21 / Ապրիլ / 2020
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
28 / Մարտ / 2020
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
28 / Մարտ / 2020