14 / Ապրիլ / 2021 : 10-20

Օլիգարխիկ մեծահարուստների մի շքեղ հարսանիքի նախապատրաստության և ընթացքի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որը քողարկվել է գաղտնիությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջերս Երևանում, օլիգարխիկ մեծահարուստների մի շքեղ հարսանիքի նախապատրաստության և ընթացքի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որը քողարկվել է գաղտնիությամբ ու դուրս է մնացել հանրության ուշադրությունից։
Հարսի վարսահարդարումն անելու համար, արտասահմանից, խոշոր հոնորարի դիմաց, մեկ օրով Հայաստան է հրավիրված եղել արտասահմանցի հեղինակավոր վարսահարդար, ով տոնակատարության լուսադեմին գործն արել ու առավոտյան մեկնել է Հայաստանից, սակայն մինչ հարսանեկան արարողության սկիզբը` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հարսի հարդարված վարսերը քանդվել են, փչացնելով թանկարժեք հարդարումը։
Հարսանքատերերը ստիպված են եղել արագ կերպով Երևանում գտնել այնպիսի լավ վարսահարդարի, ով կկարողանա այդ կարևոր արարողությունից առաջ, շտկել իրավիճակը։
Հրավիրվածներից և բարեկամներից մի քանիսը լավագույն վարսահարդարների տարբերակներ են առաջարկել, ի վերջո, մտերիմներից մեկի խորհրդով, ընտրությունը կանգնել է երիտասարդ, բայց շատ պրոֆեսիոնալ վարսահարդար - ոճաբան Անդրանիկ Պողոսյանի վրա (Andò), որին էլ արագ հրավիրել են ու վերջինս գործի է անցել։
Երբ ավարտել է գործը, բոլորն ապշած են մնացել արդյունքից, քանի որ վերջին պահին նկատելիորեն շատ ավելի լավ, յուրօրինակ ու տպավորիչ է արել հարսի վարսահարդարումը, քան արտասահմանից հրավիրված հեղինակությունն էր արել։
Դիտվել է 83633անգամ
Վերջին լուրեր