Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 15-14

Ալիևը Երևանին կոչ է արել փոխել սահմանադրությունը` հրաժարվելով Անկարայի նկատմամբ տարածքային պահանջներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի դիվանագիտական ակադեմիայի «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ միանգամայն անընդունելի և տարօրինակ է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է առաջ քաշում Թուրքիայի դեմ, գրում է minval.az-ը:
«Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը:
Նրանք պետք է ընդունեն նոր սահմանադրություն:
Նրանք դա նախատեսում են անել, սակայն, կառավարության քաղաքական օրակարգի համար: Կառավարությունը ցանկանում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարող եմ նրանց լավ խորհուրդ տալ: Թող նրանք իրենց սահմանադրությունից բացառեն Թուրքիային ուղղված տարածքային պահանջները»,- շեշտել է նա:
Դիտվել է 48869անգամ
Վերջին լուրեր