Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 15-21

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի դիվանագիտական ակադեմիայի «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանկ անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ քննարկումներին, գրում է minval.az-ը:
«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և նրա մասնակցության: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան չի մասնակցում եռակողմ աշխատանքային խմբին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, մենք նրան տեղեկացնում ենք քննարկումների մասին, և եթե Հայաստանը ցանկանում է վերջ տալ կոմունիկացիոն խնդիրներին և որոշակի հնարավորություններ ստանալ տարանցիկ երկիր դառնալու միջոցով, ապա միայն Թուրքիան կարող է նրան ապահովել դրանով»,-ընդգծել է Ալիևը ու հավելել՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է դրան:
«Այսպիսով, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ամփոփել է Ադրբեջանի ղեկավարը:
Դիտվել է 9751անգամ
Վերջին լուրեր