Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 21-24
«Գլխի ընկա, որ արդեն Ինձ էլ ինձնից խլեցին». Համո Սահյան
Համո Սահյան «Թող ոչ ոքի չկանչեն»
Ինձ խաբեցին ամենուր,Խաբեությամբ խաչեցին։Ձեռքիս խաչբուռը առանՈւ վրաս խաչ քաշեցին։- Քոնն է աշխարհն,- ասացին,Տանս քարերը տարան...- Տուն ունեցար՝ տանդ մեջԲույն կդնի սատանան։Կապանքներ են ավելորդՏան գերանն ու պատը ճաք,Կյանքդ պիտի ծվարիՀրեշտակի թեւի տակ։Եթե մերն ես ու մեզ հետ,Անմեղներից անմեղն ես,Կռիվ եղավ՝ կգնաս,Մեր փոխարեն կմեռնես։Անմահ զինվոր կդառնասԵրկնքի կեռ հոնքի տակ,Մենք ծաղիկներ կբերենք,Կփռենք քո ոտքի տակ։ Մենք կապրենք քո փոխարեն,Առավոտից մինչեւ մութՃառ ու կոչով կսիրենքՀայրենիք ու ժողովուրդ։Ի՞նչ է ծառը քո բակի,Ծառն ինչի՞դ է հարկավոր...Երբ կամեցար, կնստեսԱնտառների թագավոր։Քոնն են ծովերը բոլոր,Օվկիանոսները անգամ...Ի՞նչ է աղոթքն աղբյուրիդ,Որ խոնարհվում ես այդքան...Առան աղբյուրն էլ մի օր,Մոտիկ քաղաքը տարան...Որ երեսը չթրջի,Երես չառնի սատանան։Քո ձեռքերով կցանես,Շունչ կքաշես մեր կանչով,Մեր աչքերով կտեսնես,Կլսես մեր ականջով։ Մեր ուղեղով կդատեսՈւ կխոսես մեր լեզվովԵվ կզգաս, որ մշտապեսՊինդ ու ուժեղ ես մեզնով։Հոգուս վրա նախ քիչ-քիչՍունկ ու մամուռ աճեցին...Հետո եկան ու ցամաքԳաղափարներ դաջեցին։Եվ մտքերիս մեջ հանկարծԿասկածանքներ ծլեցին...Գլխի ընկա, որ արդենԻնձ էլ ինձնից խլեցին։Չիմացա, թե ով եմ եսՈւ որտեղից եմ գալիս,Ում կամքով եմ ծիծաղումԵվ ում վրա եմ լալիս...Անցած հազար անկումից,Հազար ցավի դիմացած,Հեռանում եմ աշխարհից՝Աշխարհից բան չիմացած...Թող ոչ ոքի չկանչենՃանապարհներն իմ անցած։
Դիտվել է 30932անգամ
Վերջին լուրեր