Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Ապրիլ / 2020 : 17-36

«Աստված ոչ անի, դրական լինի». 34 շաբաթական հղի կնոջը մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված ամուսնու հետ
 

Գյումրիում 34 շաբաթական հղի 22-ամյա հարսիս 2 օր մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված որդուս հետ, որդիս էլ վարակված է եղել: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասել է Մարալիկի հիվանդանոցի շտապօգնության բաժնի դիսպետչեր Մարիամ Սահակյանը, ով նույնպես վարակված է կորոնավիրուսով:

 
Նա նշել է, որ դեռ 20 օր առաջ հղի  հարսին հայրական տուն էր ուղարկել, որպեսզի վերջինը  չվարակվի կորոնավիրուսով:

«Ես, որ հիվանդանոցում եմ  աշխատում, որպես ռիսկային գոտում գտւնվող իմ 34 շաբաթական հղի հարսին դեռ 20 օր առաջ ուղարկել էի հերանց տուն, մեկուսացրել էի, որ չվարակվի: Իրեն պետք է չբերեին, տղայիս հետ Գյումրիում մեկուսացնեին, մինչեւ գոնե տղայիս թեստավորելը: Իրար հետ 2 օր հյուրանոցի նույն սենյակում մնալուց հետո տղայիս թեստավորել են, նրա մոտ հաստատվել է վարակված լինելը, հարսիս էլ թեստավորել են, բացասական է, ու հիմա 14 օր պահելու են, որ նորից թեստավորեն»,-ասել է նա:

 
Տիկին Մարիամը նշել է, որ չնայած իր պնդումներին, սխալ որոշում է կայացվել հարսին  ու տղային նույն սենյակում մեկուսացնելու հետ կապված:

«Աստված ոչ անի, հանկարծ դրական լինի, շատ մարդ է այստեղ տուժվելու, ովքեր որ անպատասխանատու որոշում կայացրեց»,-ասել է նա:

Դիտվել է 5571անգամ
Վերջին լուրեր