16 / Ապրիլ / 2021 : 11-41

Հայ ռազմագերիների վերադարձի պահանջով հանրահավաք Լոս Անջելեսում (տեսանյութ)

Հայ ռազմագերիների վերադարձի պահանջով հանրահավաք է անցկացվել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, ակցիային մասնակցել են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկն ամերիկյան կառավարությանն այսպիսի մեսիջ է հղել․ «Մարդիկ ավելի կարևոր են, քան եկամուտները»։
Ակցիայի ժամանակ առավելապես «խոսել են» պաստառները․ «Աշխա՛րհ, արթնացի՛ր», «Կանգնեցրե՛ք նոր Հիտլերին», «Պատժամիջոցներ Թուրքիային»։ Մասնակիցներն այս կերպ պահանջել են միջազգային հանրությունից խախտել իրենց լռությունը, որպեսզի գերիները րոպե առաջ վերադարձվեն Հայաստան։
Բողոքի նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Սակրամենտոյում, Նյու Յորքում,Վաշինգտոնում, կանադական քաղաքներում։
Դիտվել է 6794անգամ
Վերջին լուրեր