Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2021 : 13-16

Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և Բաքվում բացված «պուրակի» վերաբերյալ հարցերին, վարչապետը մեջբերել էր Ղարաբաղյան հակամարտության առիթով Իգնատ Մամյանի հեղինակած ստեղծագործություններից մեկը․
«Էս էլ մեր պատասխանը՝ Իլհամ Ալիևին․
Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այսպես խղճում են մարդիկ խելացի.
Հոգեհիվանդի մռայլ վանդակից՝
Իրեն հայհոյող խենթ արարածին․․․»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քառատողին;
Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ինչպես նշում է haqqin.az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ ապրիլի 14-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում` Նիկոլ Փաշինյանը փորձել է ուշադրություն գրավել հերթական զառանցանքային զեղումներով:
«Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ցանկություն կա պարզապես բացատրել վարչապետ Փաշինյանին, որը ծանր պարտությունից եզրակացություններ չի արել, պոեզիայի լեզվով, որին ինքը ևս դիմել է: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը`
А будет кто недостойный,
От Родины нашей урвать возжелав,
Знай: недолго ждать,
Чтоб ниц он пал пред ней
(Իսկ ով լինի անարժան,
Ցանկանալով մի մաս պոկել մեր հայրենիքից,
Իմացիր` երկար չի սպասի,
Որ նա ընկնի նրա առաջ)», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Դիտվել է 42641անգամ
Վերջին լուրեր