Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2021 : 17-56

Ինչպես պատրաստել թռչնամիս գինու մեջ

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թռչնամիս գինու մեջ
հավ - 1 հատ
սոխ - 4 գլուխ
կարագ - 80 գրամ
սխտոր - 5 պճեղ
կարմիր գինի - 300 մլ
տոմատի մածուկ - 2 ճաշի գդալ
անանուխ
աղ
Պատրաստման եղանակը
Թռչնամիսը կիսել կամ կտորների վերածել, խորը կաթսայի մեջ մի փոքր ջրով շոգեխաշել: Հետո ավելացնել կտրատած սոխ, ճզմած սխտոր, կարագ, աղ և եփել: Ավելացնել 100 մլ գինի և շարունակել եփել: Կրակից վերցնելուց 5-7 րոպե անց ավելացնել մնացած գինին, տոմատի մածուկը և մանր կտրատած անանուխի տերևները:
Բարի ախորժակ
Դիտվել է 12118անգամ
Վերջին լուրեր