17 / Ապրիլ / 2021 : 09-44

Մահացել է Վարդան Գրեգորյանը՝ հայկական սփյուռքի լեգենդներից մեկը

Կյանքից հեռացել է ականավոր հասարակական գործիչ, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի եւ նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»:
Վարդան Գրեգորյանը ծնվել էր 1934 թվականին Թավրիզում եւ երիտասարդ տարիքում գաղթելով ԱՄՆ՝ հաղթահարել էր բազմաթիվ դժվարություններ եւ փայլուն կարիերա կառուցել։ 1981-1989թթ․ նա Նյու Յորքի Հանրային գրադարանի նախագահն էր, 1997 թվականին գլխավորել էր Բրաունի համալսարանը։
2015 թվականին Վարդան Գրեգորյանը Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի հետ հիմնադրել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Դիտվել է 7403անգամ
Վերջին լուրեր