Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2021 : 16-21

Իրանը հայտնել է միջուկային օբյեկտում պայթյուն իրականացրած դիվերսանտի անունը

Իրանի իշխանությունները հրապարակել են Նաթանզի միջուկային օբյեկտում դիվերսիա իրականացնելու մեջ կասկածվող անձի անունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա 43-ամյա Ռեզա Կադիմին է, ով աշխատում էր այդ հաստատությունում, և Իրանից փախել է այն բանից հետո, երբ նրա մասին տեղեկացել են անվտանգության ուժերը»,- ասվում է իրանական հեռուստատեսության հայտարարությունում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ապրիլի 11-ին հայտնել էր, որ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրական բաշխման ցանցում տեղի է ունեցել վթար՝ պայթյունից հետո: Ստորգետնյա ցենտրիֆուգները հոսանքազրկվել էին:
Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ հարձակմանը կարող է ներգրավված լինել իսրայելական հետախուզությունը:
Դիտվել է 28792անգամ
Վերջին լուրեր